Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը:
2020 թվականի նոյեմբերի 14-ից ԼՂ բնակության նախկին վայրեր է վերադարձել 52 415 մարդ:
Ռուս խաղաղապահ ուժերի զորակազմի անձնակազմը պլանային կարգով մարտական պատրաստության եւ խախտումների կանխման վարժանքներ է անցկացնում:
Դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաեւ տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ մշտական էլեկտրաէներգիայով:
Բոլոր դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից եւ բեկորներից: