|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եգիպտոսի խորհրդարանը վավերացրել է Հունաստանի հետ կնքված համաձայնագիրը Արևելյան Միջերկրականում բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ։
Եգիպտական Էլ-Բելեդ հեռուստաընկերության համաձայն՝ խորհրդարանի Սահմանադրական և օրենսդրական հանձնաժողովը վավերացրել է համաձայնագիրը։
Նշենք, որ Հունաստանը օգոստոսի 7-ին կնքված համաձայնագրի նման փաստաթուղթ էր ստորագրել նաև Իտալիայի հետ՝ հունիսի 9-ին։
Անկարան հայտարարում է, որ այդ համաձայնագրերը առ ոչինչ են և օրենքի ուժ չունեն։
Թուրքիան շարունակում է իր ապօրինի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի ջրային տարածքներում։ Եգիպտոսը նշում է, որ Թուրքիայի գործողությունները վտանգում են Եգիպտոսի իրավունքներն այդ տարածքներում։