Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- հաղորդել են դեսպանատնից:
Նշվում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վերջնական վավերացման համար անհրաժեշտ է դրա ընդունումը նաև Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից:
Հավելենք, որ ՀՀ- ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի խորհրդարանն այն վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:
Ի դեպ, Եվրամիության անդամ 28 երկրից 10-ը նույնպես վավերացրել են համաձայնագիրը: