Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ փուլը, ինչպես սպասվում է, օգոստոսի 17-ին կսկսվի Վիեննայում: «Ներկայացուցչական միջգերատեսչական պատվիրակությանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռյաբկովի գլխավորությամբ, դիմավորել են «Շվեխատ» օդանավակայանում:
Օգոստոսի 17-18-ին Վիեննայում կանցկացվի ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների նոր փուլը»,-ասվում է Ավստրիայում ՌԴ դեսպանության՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի նախագահի՝ սպառազինությունների նկատմամբ հսկողության գծով հատուկ ներկայացուցիչ Մարշալլ Բիլլինգսլին: Ռազմավարական կայունության հարցերի շուրջ կոնսուլտացիաների նախորդ փուլը տեղի էր ունեցել հունիսի 22-ին:
Այն ժամանակ Ռյաբկովի եւ Բիլլինգսլիի գլխավորությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները Վիեննայում քննարկել էին սպառազինությունների նկատմամբ հսկողության հեռանկարները, ներառյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) երկարացման հարցը:
Բացի այդ, ռազմավարական երկխոսության շրջանակներում հուլիսի 27-30-ին Վիեննայում տեղի են ունեցել փորձագետների աշխատանքային խմբերի նիստեր՝ մի շարք հրատապ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են երկու երկրների փոխգործակցությանը՝ միջազգային անվտանգության եւ սպառազինությունների նկատմամբ հսկողության անվտանգության ոլորտում:
Նախօրյակին Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին հայտարարել էր, որ դեռ նախադրյալներ չկան ռազմավարական կայունության ոլորտում ԱՄՆ-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: