|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը հուսով է, որ Բաղդադը և Իրաքյան Քուրդիստանը երկխոսություն կսկսեն: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք հույս ունենք, որ Բաղդադը և Էրբիլը երկխոսություն կսկսեն Իրաքի Հանրապետության սահմանադրության շրջանակներում: Կարևոր է պահպանել իրաքյան պետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է նա:
Բոգդանովի խոսքով՝ կարևոր է նաև հաշվի առնել քուրդ ժողովրդի և քրդական ինքնավարության շահերը, այդ իրավունքները ներկայացված են Իրաքի սահմանադրությունում: