Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Զայիդ Ալ Նահայանի հետ՝ հարաբերությունների կարգավորման հարցով ջանքերի ֆոնին, hաղորդում է Reuters-ը:
Թուրքիան եւ ԱՄԷ-ն պայքարում են տարածաշրջանում ազդեցության համար․ նրանք աջակցում են Լիբիայում պատերազմի տարբեր կողմերին, նրանց տարաձայնությունները տարածվել են Արեւելյան Միջերկրական ծովի հարցից մինեւ Պարսից ծոցի հարցը։
Էրդողանը հայտարարել է, որ անցած տարի Թուրքիան դիտարկել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար Պարսից ծոցի պետությունների համաձայնությունից հետո։
Ավելի վաղ Էրդողանը հանդիպել է ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ասել, որ երկու երկրներն առաջընթացի են հասել հարաբերությունների լավացման հարցով, ինչը կարող է հանգենցնել Թուրքիայում ԱՄԷ զգալի ներդրումների։