|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եմենում «Անսար Ալլահ» (հութի) շարժման ապստամբները հայտնել են, որ ԱՄԷ-ի վրա հարձակման ժամանակ կիրառվել են իրանական արտադրության «Քուդս-2» և «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Շարժման հրամանատարության խոսնակ Յահյա Սերին Twitter-ում հարձակումն անվանել է «Փոթորիկ Եմեն» օպերացիա։
«Աբու Դաբիի օդանավակայանին և Էլ Մուսաֆահի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին հարվածներ են հասցվել «Քուդս-2» բալիստիկ հրթիռներով, իսկ Դուբայի օդանավակայանին՝ «Զուլֆիկար» հրթիռով: Միևնույն ժամանակ, հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածել են ԱՄԷ-ի այլ «զգայուն օբյեկտների»»,- գրել է հութիների ներկայացուցիչը։
Նախօրեին ԱՄԷ-ի վրա հարձակումների զոհ է դարձել 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել։