|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Հասարակության հետ կապերի բաժնից:
Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ:
Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:
Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:
Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար: