|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանի զինված ուժերը հունիսի 7-ի գիշերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, նպատակներն իրականացվել են։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերին, ռազմական տեխնիկայի սպասարկման և վերանորոգման կետերին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի զինամթերքի պահեստներին:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ հարվածները հասել են նպատակակետերին։ Բոլոր թիրախավորված օբյեկտները խոցվել են։
Մեկ օրում ՀՕՊ-ը խոցել է 311 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 140-ը` ռազմական գործողության գոտուց դուրս։ Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 4 անանձնակազմ մոտորանավակ։