|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Հայկակաան Ժամանակ» օրաթերթում կարդում ենք. «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարությունում ոստիկանության 2014թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը այս մասին որևէ տեղեկություն չի հաղորդել և ոստիկանության կայքում, ի տարբերություն կառավարության կայքի, սրա մասին որևէ հաղորդագրություն չկա: Մեր աղբյուրների պնդմամբ, երեկվա այդ քննարկման հետևանքով Աբրահամյանի և Գասպարյանի առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի են սրվել:
Ասում են, քննարկումից հետո երկուսն էլ նեղ շրջապատում արտահայտվել են, թե երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Իտալիայից, գնալու են նրա մոտ և հարց են բարձրացնելու կամ ես, կամ նա: Չի բացառվում, սակայն, որ մինչև Սարգսյանի վերադարձը էմոցիաները հանդարտվեն»,–գրում է թերթը։