|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կովկասում Իրանի հաշվին, ինչը հանգեցնում է երկու հարևանների միջև լարվածության աճի. գրում է Դորիան Ջոնսը Radio France Internationale-ի հոդվածում։
Իրանի դերը տարածաշրջանում նվազել է, քանի որ Թուրքիան և Իսրայելը ամրապնդում են ռազմական կապերը Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանը հաստատում է իր գերակայությունը։ Այս մասին հեղինակին ասել է Chatham House-ի անդամ Ջոնս Գալիպ Դալայը:
Ի պատասխան՝ Թեհրանը բանակցություններ է սկսել Հայաստանի հետ և տասնամյակների ընթացքում առաջին անգամ զորավարժություններ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։
Իր հերթին Թուրքիան Ադրբեջանի հետ է համատեղ զորավարժություններ է անցկացրել և հարաբերություններ է զարգացնում նաև Պակիստանի հետ, որը սահմանակից է Իրանին։ Միաժամանակ, կովկասագետ Զաուր Գասիմովի կարծիքով, Իրանը Թուրքիայի հետ Պակիստանի համագործակցությունն ընկալում է որպես սուննիական սպառնալիք։
Այնուամենայնիվ, Իրանի տնտեսությունը կախված է Թուրքիայի հետ առևտրից, հետևաբար, Անկարան կարող է ամուր դիրք ունենալ Թեհրանի նկատմամբ։