կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 23:49
Տնտեսական

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները օգոստոսի 13-ին մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին:

«Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: