Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց էկոնոմիկայի նախարարության` շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու մասին որոշումը: Ըստ այդմ` այդ տեսչական մարմինը իրականացնելու է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման համար` համապատասխանության գնահատման բնագավառներում հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Նոր տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են
1. Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն
2. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժին
3. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչություն
4. Չափագիտական կանոնների և նորմերի վերահսկողության վարչություն
5. Որակի ապահովման բաժին
6. Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին