Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՔՀՏԱ տեսչական մարմնից:
Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․
20.05.2019թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Վլադիմիր Ռաֆիկի Բայանդուրյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 280 հազար հինգ հարյուր դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում հանգամանքը՝ առ այն, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Վլադիմիր Բայանդուրյանին օտարելու նպատակ։
Մեղրի համայնքի ղեկավարի 2018 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի 18 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասից առանձնացվել է 0․18225 հա մակերեսով հողամաս, որին տրվել է 18/2 հասցեն։ 08.05.2019թ. կայացած աճուրդի արդյունքներով առանձնացված հողամասն օտարվել է Արտակ Թումանյանին։ Թեև հրապարակային սակարկություններով կատարվել են բազմակի քայլեր աճուրդում առավելագույն գինն առաջարկելու նպատակով, սակայն հաշվի առնելով, որ հողամասն առանձնացվել է պետական գրանցում ունեցող մանկապարտեզի սպասարկման համար անհրաժեշտ հողամասից, արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ սկզբնապես առկա է եղել հողամասն Արտակ Թումանյանին օտարելու նպատակ։
24.05.2019թ. Մեղրի քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Ծովինար Առաքելյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 124 հազար 890 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Ծովինար Առաքելյանին օտարելու նպատակ։
08.05.2019թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Վլադիմիր Բայանդուրյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 355 հազար 760 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում հանգամանքը՝ առ այն, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Վլադիմիր Բայանդուրյանին օտարելու նպատակ։ Ընդ որում՝ աճուրդի չհաղթող մասնակիցը կրկին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի մասնակից Սամվել Կարապետյանն է։
11.04.2019թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի 1-ին փողոց 1/8 հասցեում առկա ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Նորայր Ավետիսյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 76 հազար 280 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ ի սկզբանե առկա է եղել հողամասը Նորայր Ավետիսյանին օտարելու նպատակ։
25.03.2019թ. Մեղրի համայնքի Կուրիս գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Հովհաննես Պապյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 1 միլիոն 585 հազար 253 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում հանգամանքը՝ առ այն, որ նախապես առկա է եղել հողամասը Հովհաննես Պապյանին օտարելու նպատակ։
25.03.2019թ.Մեղրի համայնքի Գուդեմնիս գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Հովհաննես Պապյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 240 հազար 835 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է այն հանգամանքը, որ նախապես առկա է եղել հողամասը Հովհաննես Պապյանին օտարելու նպատակ։
02.04.2018թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի 1-ին փողոց 1/25 հասցեում առկա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Վաչիկ Չիթչյանը և հաղթող ճանաչվել։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 541 հազար 824 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկելու դեպքում արժանահավատ է դառնում, որ ի սկզբանե առկա է եղել հողամասը Վաչիկ Չիթչյանին օտարելու նպատակ։
20.05.2019թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Եղիշ Վլադիմիրի Բայանդուրյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 417 հազար 648 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Եղիշ Բայանդուրյանին օտարելու նպատակ։ Ընդ որում՝ աճուրդի չհաղթող մասնակիցը կրկին եղել է Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի աճուրդների մասնակից Սամվել Կարապետյանը, իսկ հաղթող ճանաչված անձի հայրանվան և վկայակոչված համեմատական հողամասերի աճուրդների հաղթող հանդիսացող անձի անվան համադրումը առաջացնում է առաջին աստիճանի մերձավոր ազգակցական կապի վարկած։
20.05.2019թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Սիմոն Արտուշի Սիմոնյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 75 հազար 600 դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում այն հանգամանքը, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Սիմոն Սիմոնյանին օտարելու նպատակ։
05.11.2018թ. Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի արդյունքներով 2 մասնակիցների պարագայում 2-րդ քայլով առավելագույն գինն առաջարկել է Խաչիկ Ալեքսանդրի Չիթչյանը և ճանաչվել հաղթող։ Հողամասի մեկնարկային գինը կազմել է 151 հազար դրամ։ Մասնակցի կողմից քայլ չանելու և հաղթողի կողմից երկրորդ քայլով առավելագույն գինն առաջարկելու պարագայում արժանահավատ է դառնում, որ սկզբնապես առկա է եղել հողամասը Խաչիկ Չիթչյանին օտարելու նպատակ։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։