Շվեդիան Եվրամիության ոչ անդամ երկրների համար սահմանները մինչև օգոստոսի 31-ը չի բացի
Շվեդիան Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների համար սահմանները չի բացի մինչև օգոստոսի 31-ը:
Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ Շվեդիա չեն կարողանա մեկնել նաև Եվրամիության կողմից անվտանգ հայտարարված 15 երկրների քաղաքացիները:
Բացի այդ, նախարարության մամուլի պաշտոնական հաղորդագրության համաձայն, պարզեցվում է սահմաններին անցնելու գործընթացը ԵՄ երկրների քաղաքացիների համար: