Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում»,- այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտի գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ։
Նախարարի հիմնավորմամբ զբոսաշրջության ոլորտին առնչվող նշված ոլորտների տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական բարդությունները խնդիրներ են ստեղծել վերջիններիս հետագա գործունեության համար․ «Ստեղծված իրավիճակում տնտեսավարողները կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։ Որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ 55-Կացության կազմակերպում, 56-Հանրային սննդի կազմակերպում, 79-Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ»:
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներերորդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեում ծախսերի ավելացման։ Ընդ որում, 2020 թվականին պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 3.3 մլրդ դրամով, իսկ 2021 թվականին՝ 2.7 մլրդ դրամով: