Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
GRETA ծրագրի (Կանաչ տնտեսություն. Կայուն լեռնային տուրիզմ և օրգանական գյուղատնտեսություն) ծրագրի շրջանակներում ԵՄ-ն, Շվեդիան և Ավստրիան, լեռնային տուրիզմի ոլորտումը զարգացնելու համար Մեստիայի, Լենտեկիի, Ցագերիի, Օնիի, Ամբրոլաուրիի, Սաչխերի, Չիատուրայի և Թկիբուլիի քաղաքապետարաններում հայտարարել է դրամաշնորհային մրցույթ. տեղեկությունը տարածվել է Վրաստանում ԵՄ առաքելության կողմից:
Ըստ նրանց՝ Զբոսաշրջության զարգացման նախաձեռնության շրջանակներում աջակցության շրջանակը տատանվում է 5000-ից մինչև 50,000 եվրո:
«Դիմորդի կողմից համաֆինանսավորումը պետք է լինի ընդհանուր բյուջեի առնվազն 10 տոկոսը: Ներկայացված նախագծի տևողությունը սահմանվում է 6 ամսից ոչ պակաս ժամանակահատվածով և չպետք է գերազանցի 24 ամիսը: Նախատեսված բոլոր գործողությունները պետք է ավարտվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 03.08.2020 թվականը (Թբիլիսիի ժամը 18:00):