|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Եվրամիության բոլոր 27 անդամ երկրներն իրենց բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկել են Կիև, որտեղ իրենց աջակցությունը պետք է հայտնեն Ուկրաինային՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պայմաններում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ 27 երկրներից 23-ն են Կիև ուղարկել իրենց արտաքին գործերի նախարարներին։ Մյուս 4 անդամները՝ Լատվիան, Շվեդիան, Լեհաստանը և Հունգարիան, Ուկրաինա են ուղարկել կառավարության այլ պաշտոնյաների։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիև կժամանեն Եվրամիության բոլոր ԱԳ նախարարները։