|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը` փետրվարի 18-ին, Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
«Փետրվարի 18 - ին նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը Էրդողանի հրավերով կայցելի մեր երկիր»,- գրել է Ալթունը X սոցիալական ցանցում:
Նա նշել է, որ Զելենկսին Թուրքիա կմեկնի պաշտոնական այցով։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։
Տեղի կունենա մտքերի փոխանակում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ հարցերի շուրջ: