|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայում բժիշկները աշխատում են COVID-19-ի դեմ 10 դեղամիջոցի և ութ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի արդյունաբերական կառավարման ինստիտուտի (TÜBİTAK) Բարելավման կենտրոնի բացման արարողության ժամանակ:
«Կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ ... հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա», - ասել է պետության ղեկավարը: «Թույլատրվել է մարդու վրա դրանցից մեկի կլինիկական փորձարկումները»:
Ըստ նրա՝ Թուրքիան երրորդ տեղում է այն երկրների ցանկում, որոնք զարգացնում են իրենց պատվաստանյութը նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ: