|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում:
Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են դիմավորում Հայաստանից ժամանած պաշտոնյաներին եւ բեռնաթափում ինքնաթիռը:
Նշենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին:
Այսօր եւ օգոստոսի 11-ին տեղի ուեննալիք չվերթներով օգնություն կուղարկվի հայ համայնքին, մասնավորապես՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը: