կարևոր
292 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-08 14:18
Աշխարհ

152 ուղևորով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում

152 ուղևորով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության «Airbus A320» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում՝ շարժիչի խնդիրների պատճառով։

Այդ մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 4-ին Կալինինգրադ-Եկատերինբուրգ U6-404 չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում՝ շարժիչի խնդիրների պատճառով։ Վայրէջքը բնականոն ընթացել է», - ասվում է հայտարարության մեջ։

«Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը լուծելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Եկատերինբուրգ։