Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային մասնագետներ պետք Է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար: Օգոստոսի 6-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
«Լիբանանի իշխանությունները պետք Է հրավիրեն միջազգային փորձագետների Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար, պայթյուն , որն ավերեց քաղաքը»,- նշել են իրավապաշտպանները, մանրամասնելով, որ հետաքննությունը պետք Է պարզի պատճառներն ու այն անձանց, ովքեր պատասխանաու են պատահածի համար, ինչպես նաեւ հանձնարարի միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի:
Միջազգային մասնագետների մասնակցությամբ անկախ հետաքննությունն, ինչպես նշված Է հայտարարության մեջ, լավագույն երաշխիքն Է այն բանի, որ ողբերգության պատճառների պարզաբանումը կկատարվի անաչառորեն:
«Այդ պայթյունի ավերիչ հետեւանքները Լիբանանի բնակիչները կզգան դեռ երկար տարիներ։ Միջազգային փորձագետները եւ միջազգային ֆինանսական աջակցությունը կարեւոր նշանակություն կունենան այն բանի ապահովման համար, որպեսզի հետաքննությունը լինի ազատ քաղաքական միջամտությունից, իսկ տուժածներն ստանան անհրաժեշտ օգնություն»,-,նշել Է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Այա Մաջզուբը: