Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շինծու, արհեստական գործ են սարքում: Հետաքրքիրն այն է, որ գործով ցուցմունք տված ոստիկանը նշել է, թե ինձ ճանաչել է իմ ձայնից: Փաստորեն, նա ոչ թե տեսել է «բ…- ի տղա Նիկոլ» արտահայտությունն անելիս, այլ ձայնից որոշել է, որ ես եմ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ խոսելով Դատախազության կողմից հաստատված եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մասին՝ «բ*ի տղա Նիկո՛լ» արտահայտության առնչությամբ: Կարապետյանը տասնյակ քաղաքացիների հետ անցնում է հիշյալ գործով:
«Այն ոստիկանները, որոնք կեղծ ցուցմունքներ են տալիս, սուտ մատնություններ են անում, վերջում պատասխան են տալու․ հետագայում պատրաստվում եմ բոլորի դեմ բողոքներ ներկայացնել: Իրականում փորձում են հանրությանը ներկայացնել, որ մի 10-15 հոգի խուլիգան են, խուլիգանական արարքներ են անում: Նոյեմբերի 13-ից սկսած՝ մոտ 40 անգամ ձերբակալվել կամ բերման եմ ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, նույնիսկ՝ այն դեպքում, երբ հանգիստ ինձ համար կանգնած եմ եղել»,- մանրամասնեց Կարապետյանը:
Նշենք, որ դատավարությունը սկսվելուց րոպեներ անց դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ ամբաստանյալներ Արսեն Վարդանյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի բացակայության պատճառով՝ համարելով նրանց բացակայությունը հարգելի:
Դատական նիստը նշանակվեց սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։