Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
Ուրախ ենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է հանրակրթության չափոփոշչին, անուղղակիորեն ընդունել մեր այն մոտեցումը, որ պետք է պահպանել կրթական փաստաթղթերի ընդունման ընթացակարգը և մինչև առարկայական չափորոշիչները հաստատելը, պետք է հաստատել հանրակրթության չափորոշչի փոփոխությունները։ Վարչապետը նշում է նաև, որ այդ փոփոխություններն արտահայտում են իրենց ռազմավարական պատկերացումները։ Հույս ունենք, որ մինչ հանրակրթական չափորոշչի հաստատումը հանրությունը փաստաթղթի նախագծի տեսքով կծանոթանա այդ պատկերացումներին։
Վերջում ավելացնենք, որ հանրակրթական մայր չափորոշիչը վիճարկելի դրույթներ են պարունակում (գնահատման համակարգ, ռազմագիտությյան ժամերի կրճատում, հասարակագիտական առարկաների վերաձևում)։ Անհրաժեշտ է կազմակերպել միմյանց կարծիքը հարգելու և լսելու տրամադրությամբ բաց հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նույնը պետք է լինի գլխավոր փաստաթղթի՝ կրթության ռազմավարության պարագայում։
Իսկ թե որքանով են այդ փաստաթղթերը բխում ուժեղ պետություն ունենալու մեր ցանկությունից, առավել հստակ կլինի այդ քննարկումների ժամանակ։
Մնացածը՝ հետո։