| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը օգոստոսի 5-ին հրապարակել է քաղբանտարկյալների նորացված ցուցակը: Դրա մեջ տեղ են գտել 192 գործիչներ: Վերջին երեք շաբաթվա ընթացքում կտրուկ աճել է քաղբանտարկյալների թիվը՝ ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների պատճառով:
Այսպիսով, 36 նոր քաղբանտարկյալներ «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստներ են և այլ անձինք, որոնք մեղադրվում են հասարակական կարգը խախտելու և իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ:
Ցուցակը կազմվել է 2012 թ. ԵԽԽՎ 1900 բանաձևում սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշներին համապատասխան:
Ցուցակը կազմել են՝ Լեյլա Յունուսը (նախկին «խղճի բանտարկյալ») Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Էլշան Հասանովը (նախկին «խղճի բանտարկյալ»)։
Ցուցակը բաղկացած է 9 խմբից.
Թիվ 1 - լրագրողներ և բլոգերներ՝ 8 հոգի
Թիվ 2 - ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ՝ 11 հոգի
Թիվ 3 - ձերբակալվել է 2020 թվականի հուլիսի 14-15-ի հանրահավաքից հետո՝ 36 մարդ
Թիվ 4 - հանցագործությունների զոհ Ազգային անվտանգության նախարարությունում. 1 անձ
Թիվ 5 - հավատացյալներ`51 մարդ
Թիվ 6 – պատանդ՝ 1 անձ
Թիվ 6 - Թարթառի գործով դատապարտված`25 հոգի
Թիվ 8 - Գյանջայի գործով դատապարտված`45 մարդ
Թիվ 9 - ցմահ դատապարտված`14 հոգի: