|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյիր Բեն-Շաբատին ՄԱԿ-ի Միջին Արևելքի խաղաղության գործընթացում հատուկ համակարգողի միջոցով պարզել, թե ինչպես է Իսրայելը կարող օգնել Լիբանանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպանության նախարար և փոխարինող վարչապետ Բենի Գանցը և Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին Լիբանանի կառավարությանը բժշկական հումանիտար օգնություն են առաջարկել միջազգային ուղիներով՝ նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո:
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից մարդասիրական բժշկական օգնության հաստատումից հետո նա հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյիր Բեն-Շաբատին խոսել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մլադենովի հետ՝ պարզելու, թե Իսրայելը ինչ կարող է անել Լիբանանի համար», - ասվում է վարչապետի Twitter- ի պաշտոնական գրառման մեջ: