|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իսրայելական զինվորականները սկսել են հարվածների նոր շարք հասցնել Լիբանանի տարածքին:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարձակման թիրախ են անվանվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:
Ըստ Իսրայելի բանակի՝ հարվածները հասցվում են երկրի արևելքում գտնվող Բեկաայի հովտին և «Լիբանանի մի շարք այլ շրջանների»:
Նշենք, որ Վաշինգտոնում երկու օր շարունակված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել էին 45 օրով երկարաձգել հրադադարը և շարունակել հանդիպումները առաջիկա շաբաթներին: