|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Росбалт-ը, իսրայելական ԶԼՄ-ներին հղումով, հայտնում է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսվել է Իրանի մասին: Նեթանյահուն ասել է, որ հրեական պետությունը լի է վճռականությամբ` շարունակել գրոհները Իրանի և այդ երկրի` Սիրիայում հաստատվելու փորձերի դեմ: Նեթանյահուի խոսքով` Իրանը և նրա դաշնակիցները տարածաշրջանում անվտանգության համար խոշորագույն սպառնալիքն են:
Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` բարեկամության և ուղիղ, անկեղծ և իրական երկխոսության համար: