Միասին կարող ենք
կարևոր
1003 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 22:31
Աշխարհ

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իսրայելական օդուժը երեք անընդմեջ հարված է հասցրել Մայֆադուն քաղաքի հրապարակին, որտեղ հավաքվել էին տեղի բնակիչները։ Զոհեր չկան։

Հաղորդվում է նաև, որ Հադատա քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով նետված լուսաձայնային նռնակը պայթյունի հետևանքով վիրավորվել են չորս երիտասարդներ։

Times of Israel-ն էլ իր հերթին, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդած տեղեկությանը, հայտնում է, որ երկրի զինվորականները Լիբանանի հարավում խոցել են իրենց ուղղությամբ «Հեզբոլլահի» արձակած մի քանի հրթիռներ, ինչպես նաև հրթիռակոծման սարքը։

Իսրայելցի զինվորականները նույն շրջանում նաև խոցել են իրենց կասկածը հարուցած ավտոմեքենան՝ հնարավոր սպառնալիքը վերացնելու համար։