|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելը վաղ առավոտյան հարված է հասցրել Բեյրութից 10 կմ հեռավորության վրա գտնվող Բշամուն քաղաքի բնակելի շենքին, որի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 5 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Հարվածի ենթարկված շենքում հրդեհ է բռնկվել։
Բացի այդ, Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին՝ թիրախավորելով Amana ընկերությանը պատկանող գազալցակայան, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։
Նշվում է, որ մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելը հարվածներ է հասցրել Amana-ի լցակայաններին՝ պնդելով, որ ընկերությունը խմբավորման «տնտեսական ենթակառուցվածքի» մաս է կազմում։