կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-14 20:37
Քաղաքական

Վրաստանն իր աջակցությունն է հայտնում ուկրաինական ժողովրդին՝ եվրոպական ընտանիքի մաս դառնալու ճանապարհին

Վրաստանն իր աջակցությունն է հայտնում ուկրաինական ժողովրդին՝  եվրոպական ընտանիքի մաս դառնալու ճանապարհին

Վրաստանն Ուկրաինայի ժողովրդին համերաշխության կոչ է անում: Այսպես պատասխանեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին՝ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:


Դավիթ Ուսուպաշվիլին նշեց, որ  Վրաստանի խորհրդարանը երկու օր առաջ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է հրապարակել, ըստ որի` Վրաստանը իր   համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ուկրաինական ժողովրդին:


«Մենք համերաշխության կոչ ենք անում մի ազգի, որը ցանկանում է եվրոպական ազատ  ընտանիքի մի մասը դառնալ»,- ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահը: Ուսուպաշվիլին նշեց, որ Վրաստանը կոչ է արել  Ուկրաինայի քաղաքական լիդերներին` գտնել ու կիրառել խնդրի լուծման խաղաղ ու սահմանադրական միջոցներ:


«Մենք անկեղծորեն ցանկանում ենք ուկրաինական ազգին խաղաղություն և բարգավաճում դեմոկրատական Եվրոպայի կազմում»,- ասաց Դավիթ Ուսուպաշվիլին:


Հիշեցնենք, որ Ուկրաինան նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում որեւէ փաստաթուղթ չստորագրեց` չնայած Կիևում ընթացող մասսայական բողոքի ցույցերին. քաղաքացիները հավաքվել էին Կիևի կենտրոնում ու անժամկետ բողոքի ակցիա էին անցկացնում` պահանջելով իշխանություններից ստորագրել փաստաթուղթը: