|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Դիմում ենք Ֆրանսիայի նախագահին՝ օգտագործելու Ֆրանսիայի ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին առցանց ռեժիմով անցկացված Արցախի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, արցախահայությունն իր կամքին հակառակ գտնվում է շրջափակման մեջ, շրջափակումն իրականացվում է միջազգային իրավունքի և 2020 թվականի հրադադարի մասին հռչակագրի խախտմամբ։
Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, նման է ցեղասպանության. Արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազը սա որակում է որպես ցեղասպանություն, չորս սկզբունքները, որոնք երևույթը բնորոշում են որպես ցեղասպանություն, ճանաչված են միջազգային հանրության և փորձագետների կողմից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատու խորհրդականն օգտագործում է նույն բառը` որակելով այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպես ցեղասպանություն և էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի նկատմամբ, որը միայն պահանջում է հարգել այն իրավունքները, որոնք պետք է ունենա ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ:
Մենք դատապարտում ենք այս իրավիճակը»,- ասել է Անն Իդալգոն: