|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 10-ին Թուրքիայում որոշվեց Սբ. Սոֆիան դարձյալ մզկիթի վերածել՝ փոխելով վերջինիս թանգարանի կարգավիճակը, իսկ հուլիսի 24-ին 86 տարվա ընդմիջումից հետո այնտեղ տեղի ունեցավ առաջին ուրբաթօրյա աղոթքը։
Թուրքիայի որոշումից հետո մի շարք պետություններ և կառույցներ իրենց բողոքն արտահայտեցին Թուրքիայն։ Ամենից շատ դժգոհություններ եկավ Հունաստանից, որը համարվում է բյուզանդական քաղաքակրթության իրավահաջորդը։
Հունաստանի Առևտրի ազգային կոնֆեդերացիոն կենտրոնի նախագահ Վասսիլիս Կորկիդիսն իր աջակցությունն է հայտնել հունական իշխանությունների՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությանը և կարևորել թուրքական ապրանքները բոյկոտելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ երկու երկների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 2.7 մլրդ եվրո։