Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր, ելույթ ունենալով երկրում մշակութային արարողություններից մեկի բացման ժամանակ, կոչ է արել իր քաղաքացիներին՝ բոյկոտել ֆրանսիական ապրանքները. հայտնում է Sputnik–ի թուրքական ծառայությունը։
Թուրք նախագահը հայտարարել է, որ այսօր իր ժողովրդի գլխին ծառացած խնդիրներից մեկը, կորոնավիրուսից բացի, մուսուլմանների դրությունն է։
«Մեր կրոնի և մարգարեի կողմից արգելված գործողությունները ամեն օր իրականացվում են։ Լիբիայի հարուստ աղբյուրները թալանվում են «պուտչիստների» և Արևմուտքի կողմից։ Պաղեստինում և Արաքանում բռնությունները, Իրաքում և Աֆղանստանում ահաբեկչությունը շարունակում են կյանքեր խլել։ Մեր կրոնում քրիստոնյա լինելը հանցանք չէ։ Ֆրանսիայում եթե կա բռնություն մուսուլմանների հանդեպ, բոլորս պետք է տեր կանգնենք դրան... Ես այստեղից կոչ եմ անում իմ ժողովրդին՝ այնպես, ինչպես Ֆրանսիայում են կոչ անում չգնել թուրքական ապրանք, հանկարծ ֆրանսիական ապրանքանիշերին ուշադրություն չդարձնեք, դրանց ապրանքները չգնեք»,- կոչ է արել Էրդողանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը հոգեբույժի կարիք ունի, ինչից հետո Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Թուրքիայից։