Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, նախագահությամբ Ջիմ ՄաքԳավերնի, ճանապարհ է բացել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կատարված փոփոխության նախագծի համար` Արցախում մարդասիրական ականազերծման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նշելով՝ այն կքննարկվի և կքվեարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս փոփոխության հարցը քննարկել հինգշաբթի՝ հուլիսի 23-ին, քանզի սկսում է 2021 թվականի հարկաբյուջետային տարվա արտասահմանյան օգնության օրինագծի քննարկումները: Նախագծով կոչ է արվում 1.4 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման ջանքերը:
Փոփոխության նախագիծը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը և մի քանի ներկայացուցիչներ. այն աջակցություն է ստացել ավելի քան երեսուն անդամների կողմից:
Այս առնչությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովի նախագահ ՄաքԳավերնին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Նախագահ ՄաքԳավերինին այն բանի համար, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հնարավորություն ունի ցուցաբերել աջակցություն Արցախին և համայն հայությանը՝ տարիների ընթացքում տեղի ունեցած ամենաահաբեկչական ադրբեջանական հարձակման արդյունքում», ու հավելել. «Մեր համայնքը խորապես երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր այդքան շատ են աշխատում խաղաղության համար»: