|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն այս փուլում լսում է գործով տուժող ճանաչված ոստիկանին։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։
Նիստի ավարտին փաստաբան Արամ Վարդևանյանը գործով ենթադրաբար տուժող ճանաչված ոստիյանից հետաքրքրվեց, թե՝ ինչո՞ւ իր զեկուցագիրը ձեռագիր չէ, և ո՞վ է այն շարել ու տպել։