|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ:
«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ` քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում»,- ասաց վարչապետը և ՀՀ արդարատության նախարարին հանձնարարեց ձեռնարկել մի մեխանիզմ, որ, մինչ քաղաքացու ունեցվածքի վա կալանք դնելը, քաղաքացուն տեղեկացվի դրա մասին: Դա կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: