|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եթե պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակար է, ապա պետք է պատվաստվեն բոլոր, եթե` ոչ, մարդկանց չպետք է փորձադաշտ դարձնել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանն` հստակեցնելով, որ իրենց նպատակն է փարատել հանրության շրջանում եղած կասկածները:
Նա նշեց, թե չի կարող ասել` «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակա՞ր, թե՞ վնասակար, քանի որ առողջապահության նախարարության միջոցառումներին երբեք հրավիրված չի եղել: «Այնտեղ հրավիրում են միայն հաճոյացողներին, նրանք երբեք չեն հրավիրել իրենց ընդդիմախոսներին: Սակայն մենք պատրաստակամություն ենք հայտնում մասնագիտական քննարկում ծավալել՝ պատվաստանյութի դրական և բացասական կողմերն ի հայտ բերելու համար: Սա, ըստ էության, հրավեր է առողջապահության նախարարությանը: Եթե նախարարության մասնագետները պատրաստակամություն կհայտնեն, մենք պատրաստ ենք»,- ասաց Գրիգորյանը` միաժամանակ հորդորելով ԱՆ-ին` պապիլոմա վիրուսի համաճարակի մասին տեղեկացնել հանրությանը, եթե, իհարկե, հանրապետությունում, համաճարակ իսկապես կա: