կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 12:59
Քաղաքական

Հերիք է լայվերով որոշումներ կայացնեք, սա ձեզ համար «շոու-պրոգրամա» չէ․ Զարուհի Փոստանջյան

 «Հերիք է լայվերով որոշումներ կայացնեք եւ մատծեք, որ դրանք իրազեկման միջոց են, սա ձեզ համար «շոու-պրոգրամա» չէ, որ ձեր անձնական ֆեյսբուքյան միջոցով մտնեք լայվ ու երկրի հարցերը լուծեք։ Սա հանցագործություն, է դրա իրավունքը չունեք, 1000-ից ավելի երիտասարդ դիմորդի զրկել եք կրթություն ստանալու իրավունքից։ Այդ կոռուպցիոն սխեմայի համար պետք է պատասխան տաք դատարանի առաջ»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որը բուհ չընդունված դիմորդների իրավունքները կպաշտպանի դատարանում։ Փոստանջյանը նաեւ ասաց, որ դատարան կհրավիրվեն ոչ միայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ըստ Փոստանջյանի հենց Նիկոլ Փաշինյանի ձեռամբ է այդ կեղծիքը կատարվել․ «ԿԳՄՍ նախարարը, երեկ լայվով պնդում է, որ լայվի միջոցով իրազեկել է, սա բացարձակ ապօրինություն է, բայց լայվը իրազիեկման միջոց չէ, ծանուցումը պետք լինի պաշտոնապես։ Մայիսի 21-ին եղել է կառավարության որոշումը, ապա մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եւ այն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին։ Բայց չի  կարող այսօր ստորագրվել մի որոշում, որն ուժի մեջ մտնի հենց հաջորդ օրվանից»,- ապա տեղեկացրեց․ «Այդ որոշումն այս պահի արդեն վիճարկվում է Վարչական դատարանում եւ վիճարկման պահանջն է՝ վերացնել մայիսի 21-ին ընդունված, 25-ից ստորագրված եւ 26- ին ուժի մեջ մտած որոշումը։ Պետք է քննություն կատարենք եւ տեսնենք, թե ում մեղավորություն է, որ ընդունվել է ապօրինի որոշում։ 2019 թվականի աշնանը, նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ընդունել է բուհերի ցանկը, որոնք պետք է մասնակցեն այս մրցույթին, սակայն այն ուժը կորցրած չճանաչելով , ուշադրություն չդարձնելով, այս Կառավարությունը հապճեպ ընդունել է նման որոշում, որն ապօրինի է եւ ենթական է վերացման։ Բացի այդ, այն բոլոր դիմորդները, որոնք տուժել են, Կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի եւ վերականգնի նրանց իրավունքները եւ փոխհատուցի»։

Փոստանջյանի դիտարկմամբ․ «Եթե նախկին իշխանությունները, նման դեպքերում ասում էին, որ թղթերով ամեն ինչ ճիշտ է կազմված, ապա ներկա իշխանությունը նույնիսկ թղթերով չի կարողանում ճիշտ կազմել։ Այս կառավարությունը, ինչպես նախորդները կոռուպցիոն սխեմաներից չեն հրաժարվում, սա բացարձակ անբորայկանություն է, նրանք դիմորդների հետ նման կերպ վարվելով մեր պետության ապագան ձախողելու են։ Վաղը Նիկոլ Փաշինյանը ծերանալու , չեմ կարծում, որ մի որեւէ երկրում կգտնի ապաստարան եւ հնարավոր է, որ հենց այս դիմորդները՝ ապագա բժիշկներն են վաղը իրեն բուժելու»,- ասում է  Զ․ Փոստանջյանն ու 1000-ից ավելի դիմորդներին կրթություն ստանալու իրավունքից զրկելը որակում․ «Սա հանցագործություն է, իրենց տեղը բանտում է»։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում․