|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը:
Տեղեկացնենք, որ երկարատև բանակցություններից հետո 2017թ. նոյեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրվել է պայմանագիր՝ Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի Բոլշոյ պող. տ 57/15 հասցեյում գտնվող մոտ 320 ք.մ. ՀՀ գլխավոր հյուպատոսությանը 49 տարով անվարձահատույց տրվող տարածքի օգտագործման վերաբերյալ: Հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին:
ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքը ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով և այն ս.թ. փետրվարի 12-ից իր գործունեությունը իրականացնում է նոր հասցեում: