|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայում Չինաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Իզմիրի գլխավոր հյուպատոսությունը փակելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ, որը տեղադրված է դեսպանության պաշտոնական կայքէջում, նշվում է. «Չինաստանի` Իզմիրի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես բացվել է 2015 թ. սեպտեմբերին և հսկայական ջանք է ներդրել Չինաստանի և Իզմիրի շրջանի միջև համագործակցության բարելավման ուղղությամբ, դրականորեն ծառայել է Չինաստանի քաղաքացիներին և չինական ծագում ունեցողներին: Չինական կողմը արտասահմանյան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչական կառույցների կարգավորման նպատակով 2019 թ. փետրվարի 28-ին որոշում է կայացրել ժամանակավորապես փակել Իզմիրի գլխավոր հյուպատոսությունը: Հյուպատոսության բոլոր գործերը կփոխանցվեն Անկարայում Չինաստանի դեսպանությանը»:
Նշենք, որ թուրքական մամուլում Չինաստանի այս որոշումը կապում են վերջին մեկ ամսում թեժացած թուրք-չինական հարաբերությունների լարվածության հետ: