Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Զբոսաշրջիկները, ովքեր չեղարկել են իրենց ամրագրումները ռուսական հյուրանոցներում համավարակի պատճառով, կկարողանան վերադարձնել իրենց գումարը կամ տեղափոխել ամրագրումը։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես նշվում է կառավարության կայքում, խոսքն այն զբոսաշրջիկների մասին է, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ վճարել են համարի համար: Նրանք կկարողանան հյուրանոց այցելել այլ ամսաթվով նախորդ ամրագրման պահից մեկուկես տարվա ընթացքում: Այս դեպքում ծառայությունը պետք է մատուցվի 2021 թվականի վերջից ոչ ուշ։
«Եթե նոր ամսաթվով համարի գինը բարձրացել է, ապա ոչինչ վճարել պետք չէ: Իսկ եթե տուրիստն ամբողջությամբ չի վճարել ամրագրման համար, ապա մնացած մասը նա կվճարի նախնական գնի հիման վրա»,- նշվում է փաստաթղթում:
Ընդ որում, հաճախորդն իրավունք ունի հրաժարվել ամրագրումը տեղափոխելուց: Այդ ժամանակ հյուրանոցը պետք է գումարը վերադարձնի նրան2021 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Հաշմանդամություն ունեցող անձանց, գործազուրկների, 65-ից բարձր տարիքի անձանց, ինչպես նաեի երկու ամսից ավելի հիվանդության պատճառով արձակուրդի մեջ գտնվող անձանց համար հատուկ պայմաններ են գործում: Նրանք գումարը կփոխանցվի դիմելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Առանձին նշվում է, որ այն հյուրանոցները, որոնք հրաժարվում են հետաձգել ամրագրման ամսաթիվը, պարտավոր կլինեն վճարել չօգտագործված ամրագրման արժեքի առանցքային արժեքի 1/365-ի չափով: Դրանք կփոխանցվեն յուրաքանչյուր օր՝ հայտը ներկայացնելու պահից մինչեւ վերադարձի օրը: