կարևոր
2593 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-09 12:46
Հասարակություն

Հյուրանոցներում բնակվող տեղահանված արցախցիները չեն ստանա 50․000-ական դրամ աջակցություն

Հյուրանոցներում բնակվող տեղահանված արցախցիները չեն ստանա 50․000-ական դրամ աջակցություն

Կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ԼՂ-ից տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50․000 դրամի չափով սպառողական ծախսերը հոգալու նպատակով։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100․000 դրամ միանվագ սոցիալական միջոցառման շահառու հանդիսացող անձիք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձինք, միայն այնտեղից հեռնալուց հետո կդառնան ծրագրի շահառու, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձիք։

Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները։ Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձիք, ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները։