|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու ընդհանուր համաշխարհային անկայունությունը տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստից, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:
«Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու համաշխարհային ընդհանուր անկայունությունը, որպեսզի տնտեսական, իսկ երբեմն նաև քաղաքական առավելություն ստանան»,- ասել է Միշուստինը:
Որպես նման գործողությունների օրինակ՝ նա նշել է այլ երկրների կողմից տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելը, ինչպես նաև պատժամիջոցների սահմանումն ու պրոտեկցիոնիստական միջոցառումները, որոնք լայնորեն կիրառվում են անբարեխիղճ մրցակցության նպատակով: Միշուստինն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում Բելառուսում, Ղրղզստանում առկա բարդ իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին: «Այս պայմաններում Համագործակցության անդամ երկրները պետք է աջակցեն կառուցողական փոխգործակցությանը, ակտիվ աշխատեն, միմյանց համար մնան ամենամոտ տնտեսական գործընկերները»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: