Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արյունարբու սուլթան մականունը ստաված օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի ծոռը՝ Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ հայերին մեղադրելով Ղարաբաղը օկուպացնելու մեջ։
«Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի, պատմությունից դասեր քաղի։ Որպես օսմանցիների թոռ, վստահ եղեք, որ ինչպես անցյալում եք մեզ վերաբերվել, այդպես էլ վաղն եք վերաբերվելու։ Եթե հետ վերադառնանք, դուք շատ կտխրեք։ Մեր ադրբեջանցի քաղաքացիներին օսմանցու խոսք եմ տալիս, միշտ ձեր կողքին եմ լինելու», - նշել է Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Աբդուլ Համիդ Երկրորդ սուլթանի գահակալման ժամանակ 1894-1896 թթ. իրականացվել է հայերի զանգվածային կոտորած, որին զոհ է գնացել ավելի քան 300 հազար հայ, մոտ 100 հազարը բռնի իսլամացվել է, 100 հազարն էլ տարագրվել օտար ափեր։