| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի առաջնորդ Դյունդար Աբդուլքերիմ Օսմանօղլուն. Twitter-ի իր էջում հայտնել է նրա ազգական Օրհան Օսմանօղլուն:
Նա գրել է. «Դամասկոսում կյանքից հեռացել է մեր քեռին՝ Շեհզադե Աբդուլքերիմ Դյունդար Օսմանօղլու էֆենդին»: Նրա խոսքով՝ տոհմի ղեկավարը կյանքից հեռացել է 2021 թվականի հունվարի 18-ին:
Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Դյունդար Օսմանօղլուն լուրջ առողջական խնդիրներ ուներ: Մահացածի եղբորորդին՝ արքայազն Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն, բացատրել է, որ իրենք փորձել են հորեղբորը վերադարձնել Թուրքիա, բայց չեն կարողացել:
Նշենք, որ մահացածի հայրը Մեհմեդ Աբդուլքերիմն էր՝ Մեհմեդ Սելիմի որդին, որն օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի միակ որդին էր։ Օսմանյան դինաստիան Թուրքիայից արտաքսվել է 1924 թ., երբ Աթաթուրքի որոշմամբ վերացվեց խալիֆայությունը։ Դինաստիայի ներկայացուցիչները սփռված են աշխարհով մեկ։
Դինաստիան կղեկավարի Դյունդարի եղբայրը՝ Հարուն Օսմանօղլուն։