Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք խորհրդարանից չէինք հեռացել, որպեսզի հիմա էլ վերադառնանք, պարզապես նշել էինք, որ չենք մասնակցելու խորհրդարանի նիստերին, կմասնակցենք այն բոլոր նիստերին, որը համարում ենք մեր օրակարգը, որը ազգային անվտանգության, ռազմավարական, Արցախին վերաբերվող հարցեր են։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նաև հիշեցնեմ, որ եղավ խորհրդարանի բոյկոտի մասին հայտարարություն, որը ոչ թե մեկ օրում որոշեցինք, այլ Ազգային Ժողովում նախաձեռնեցինք արտահերթ նիստ, հայտարարություն ընդունելու համար, որը նախանշում էր այն բոլոր կարմիր գծերը, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին։ Մեր գործիքակազմում շարունակում են լինել արտահերթ նիստեր հրավիրելը»։
Նրա խոսքով՝ ֆրակցիայում միշտ չէ, որ բոլորը ներկա են, միշտ չէ, որ բոլորին հարմար է ներկա գտնվել․ «Տեսակետը միասնական է, եթե ֆրակցիան որոշում է կայացնում՝ բոլորի համար պարտադիր է դա։ Ինչ որոշում էլ, որ ֆրակցիան կայացնի, կայացնում է երկարատև քննարկումների արդյունքում»։
Անդրադառնալով Պաշտպան Հայրենյաց ծրագրին, պատգամավորը նշեց, որ ծրագիրը նորություն է Արցախի ՊԲ-ի համար․
«Դա վաղուց գործարկվել է և արդյունավետ է։ Այդ հիմնավորումը, որով Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է խիստ տարօրինակ է․ դիցուք «Ես Եմ» ծրագիրը ներդրվել է 2017-ից, 4 տարի այս կառավարության ժամանակ, 4 տարի հետո գալիս են ու ասում, որ այդ ծրագիրը տապալվել է։ 4 տարի այս իշխանությունն է եղել, ոչ թե տապալվել է, այլ՝ այս իշխանությունը տապալել է «Ես եմ» ծրագիրը։ Տարբեր պատճառներով՝ չի խրախուսել, չի քարոզել։ 2 տարի շարունակ Հայաստանի Զինված ուժերը պատերազմական իրավիճակի մեջ են։ Չի հայտարարվել պատերազմ, բայց անվտանգային իրավիճակի մեջ ենք։ Պետք է արձանագրենք մի բան, որ այո, շատ անհրաժեշտ են նման ծրագրերը։ Այս իշխանությունը տապալել է նախկինում գործարկված և հաջողություն ունեցած ծրագրերը։ Հիմա մեկ-երկու ծրագիր կա բանակում բարեփոխումներ իրականացնելու համար, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, որ Սուրեն Պապիկյանը խոսում էր բանակում ռազմավարական բարեփոխումներ իրականացաման ռազմավարությունների մասին, բայց մինչև հիմա այդ ռազմավարությունները չկա։ Եվ, երբ դու չես պատկերացնում, թե ինչպիսին է քո Զինված ուժերը, այստեղ, այնտեղ դրվագներ փոխելով հեռահար նապատակներ չես կարող իրականացնել»։
Գեղամ Մանուկյանի խոսքով, իրականում առաջնագծի վիճակը՝ կահավորում, ընդհանրապես նյութատեխնիկական ապահովություն, կարևոր գործոններից է խրախուսելու մարդուն, որ գնա ծառայության։
«Այսօր, ցավոք, արձանագրենք, որ այս իշխանության վարած քաղաքականության, նաև ռազմավարության բացակայության պատճառով համակարգված զինված ուժերից դարձել են ջոկատներից բաղակացած ինչ որ միավոր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։