Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի` Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բուրսայում հիմնված` Աբդուլ Համիդի անվան մշակույթի և կրթության կենտրոնում ելույթ ունեցած Օսմանօղլուն երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ «15 տարում թուրքերի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը իրենց վերադարձնելու համար»:
«11 տարեկանում եկա Թուրքիա: 13 տարեկանում ցանկացա այցելել պապիկիս դամբարան: Երբ դամբարան հասնելուն պես «պապիկ» բացականչեցի, այնտեղ ինձ սաստեցին. «Սու՛ս, ի՞նչ ես անում: Աբդուլ Համիդին հիշում ենք, որպես «Կարմիր սուլթան»: Որտեղից ուր ենք հասել: Այսօր Աբդուլ Համիդի անվան կենտրոններ ենք հիմնում, նրա անունով դպրոցներ ենք բացում»,- ասել է Օսմանօղլուն:
Կարմիր սուլթանի ծոռը զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև: Ըստ Օսմանօղլուի՝ իր պապը շատ թշնամիներ է ունեցել, ժամանակի պետական ու կրոնական գործիչները չեն հասկացել նրան, ինչի պատճառով էլ մենակ է մնացել ու գահընկեց արվել:
«Մարտի 31-ի դեպքը և նրան գահընկեց անելու ժամանակները նման են մեր ժամանակներին: Նույնն են պարոն Էրդողանի գլխին եկածները: Պետք է շատ ուշադիր լինենք ու նայենք, թե ովքեր էին այն ժամանակվա (սուլթանի-խմբ.) թշնամիները: Թշնամի երկրներ ուներ, ընտանիքի անդամներից թշնամիներ ուներ: Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Պետք է ուշադիր լինենք ու դասեր քաղենք անցյալից»,- ասել է արյունարբու սուլթանի ծոռը: