Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բլոգերներն ուշադրություն են դարձրել Լեհաստանում Գերմանիայի նոր դեսպան Արնդտ Ֆրայթագ ֆոն Լորինգհոֆենի ընտանիքին: Ամենահետաքրքիր փաստն այն է, որ դիվանագետի հայրը` Բերնդտ ֆոբ Լորինգհոֆենը, Երրորդ Ռայխի բարձրաստիճան պաշտոնյաներից էր, պատասխանատու էր Ադոլֆ Հիտլերի համար կազմվող զեկույցների համար. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Ֆոն Լորինգհոֆեն ավագը ֆյուրերին վերջին անգամ ողջ տեսածներից էր: Բրիտանական բանակի կողմից 1945 թվականին գերեվարված պաշտոնյան 2,5 տարի եղել էր ռազմագերի: Նրան ռազմական հանցագործությունների մեղադրանք չէր առաջադրվել, իսկ հայրենիք վերադառնալուց հետո ապրում էր Մյունխենում` զբաղվելով հրատարակչական գործով:
Կրտսեր ֆոն Լորիգհոֆենի կարիերան հատուկ ծառայություններում պաշտոնական սանդուղքով բարձրանալու օրինակելի պատմություն է: 2007-2010 թվականներին նա եղել է Գերմանիայի արտաքին հետախուզության դաշնային ծառայության փոխտնօրենը, իսկ 2016 դեկտեմբերից նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին օգնական անվտանգության ու հետախուզության գծով: Ժամանակին նա նաև ծառայել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը:
«Այնուամենայնիվ, գերմանացիները երբեմն կարողանում են լավ կատակել: Բանը նույնիսկ այն չէ, որ նա եղել է գերմանական հետախուզության ղեկավարի տեղակալը կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի որոշմամբ դարձել է դաշինքի պատմության մեջ առաջին` հետախուզության պետը, այլ այն, որ դեսպանի հայրը զեկույցներ էր գրում Հիտլերի համար և նրանց թվում էր, ովքեր տեսել էին ֆյուրերին նրա վերջին րոպեներին: Իսկ դեսպանի նախնին Տևտոնական միաբանության մեծ մագիստրոս է եղել: Դա նույնիսկ զանգակ չէ, այլ ահազանգ»,- կարծիք է հայտնել ռուսաստանցի լրագրող, լեհագետ Ստանիսլավ Սրեմիդլովսկին: